FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը.
1. Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
    ա) անձնական դիմումը.
    բ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետով նախատեսված տույժի կիրառումը.
    գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կամ «գ1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալու հիմքով սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված տույժի կիրառումը.
    ե) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.
    զ) հաստիքների կրճատումը.
    է) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.
    ը) իր գրավոր համաձայնությամբ այլ պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը կամ համայնքային ծառայողի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի անցնելը.
    թ) համայնքային ծառայության պաշտոնում նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
    ժ) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
    ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը կամ փախստականի կարգավիճակ կորցնելը՝ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման.
    ժբ) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
    ժգ) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքի լրանալը.
    ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
    ժե) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
    ժզ) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
    ժէ) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.
    ժը) համապատասխան մարմնի գործունեության դադարումը.
    ժթ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  33

ի) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տրված համաձայնության ժամկետի ավարտից հետո պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին չհամապատասխանելը.
    իա) սույն օրենքի 14.1-ին հոդվածի 4-րդ մասով կամ 29-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքային ծառայության թափուր պաշտոնում նշանակվելը.
    իբ) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.
2. Համայնքային ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում.
3. Համայնքային ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի «բ-ժթ» կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը.
4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համայնքային ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` աշխատանքային երեք oրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ: