FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

Ապրանքային նշանի օգտագործումը և այն չօգտագործելու հետևանքները.
1. Սույն հոդվածի իմաստով ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝
    1) դրա կիրառումն այն ծառայության մատուցման վայրում (ներառյալ՝ կայքէջում վիրտուալ ծառայության դեպքում) և (կամ) զետեղումն այն ապրանքի և (կամ) դրա փաթեթավորման վրա, որի համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը.
    2) դրա կիրառումն ապրանքի արտադրության և (կամ) իրացման կամ ծառայության մատուցման հետ կապված գովազդներում, հրատարակություններում, պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում միայն այն դեպքերում, երբ այդ ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա կամ ծառայության մատուցման վայրի մուտքի մոտ նշանի կիրառումն անհնար է.
    3) ապրանքային նշանի օգտագործումն այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից միայն դրա տարբերակիչ բնույթը չփոփոխող առանձին ոչ էական տարրերով.
2. Ապրանքային նշանի գրանցումը կարող է իրավական շահագրգռվածություն ունեցող անձի կողմից դատարան ներկայացված հայցի կամ հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ ճանաչվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` երեք տարի անընդմեջ, կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել, իսկ օգտագործման դեպքում իրական օգտագործման մեջ չի դրվել Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի իրավատիրոջ կամ, սույն օրենքի համաձայն, այդ իրավունքն ունեցող անձի կողմից այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց նկատմամբ չեղյալ կամ մասնակի չեղյալ ճանաչման հայց կամ հակընդդեմ հայց է ներկայացվել: Ապրանքային նշանի օգտագործման փաստի ապացուցման բեռը կրում է ապրանքային նշանի իրավատերը կամ, սույն օրենքի համաձայն, տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

3. Ապրանքային նշանը համարվում է իրական օգտագործման մեջ դրված, եթե դրա իրավատերը կամ սույն օրենքի համաձայն` տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը ապրանքային նշանն օգտագործել է որոշակի ժամանակահատվածում անընդհատ կամ որոշակի պարբերականությամբ արտադրվող կամ տնտեսական շրջանառության մեջ դրվող ապրանքի կամ ծառայության նկատմամբ, որի համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը, պայմանով, որ նշված օգտագործումը համապատասխանում է տվյալ ապրանքի կամ ծառայության իրացման մակարդակին.
4. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) չի կարող բավարարվել, եթե մինչև համապատասխան հայցը կամ հակընդդեմ հայցը ներկայացնելը Հայաստանի Հանրապետությունում սկսվել կամ վերականգնվել է տվյալ ապրանքային նշանի իրական օգտագործումը։ Ընդ որում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին դատարան ներկայացված համապատասխան հայցի (հակընդդեմ հայցի) ներկայացման օրվան նախորդող եռամսյա ժամկետում, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումն սկսվել կամ վերականգնվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել կամ կարող էր հայտնի դառնալ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին դատարան հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելու հավանականության մասին.
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով ապրանքային նշանի գրանցման գործողությունը չի կարող դադարեցվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե՝
    1) ապրանքային նշանի իրավատերը կամ սույն օրենքի համաձայն` այն օգտագործելու իրավունք ունեցող անձը ապացույցներ է ներկայացնում, որ ապրանքային նշանն իրական օգտագործման մեջ չդնելը պայմանավորված է իրենից անկախ, անհաղթահարելի, չնախատեսված հանգամանքներով.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  17

2) ապրանքային նշանի իրավատիրոջ կամ սույն օրենքի համաձայն` այն օգտագործելու իրավունք ունեցող անձի կողմից ապրանքային նշանն օգտագործվել է այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից դրա տարբերակիչ բնույթը չփոփոխող միայն առանձին ոչ էական տարրերով.
    3) բացառապես արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը զետեղվել է այն ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորումների վրա, որոնց համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը։