FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  119

Ապրանքների բացթողման ժամկետները.
1. Ապրանքների բացթողումը պետք է ավարտվի մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցման պահից կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքներից մեկի ի հայտ գալու պահից 4 ժամվա ընթացքում, իսկ եթե ապրանքների հայտարարագիրը գրանցվել է ավելի ուշ, քան մաքսային մարմնի աշխատանքային ժամի ավարտին նախորդող 4 (չորս) ժամը, կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքներից մեկն ի հայտ է եկել ավելի ուշ, քան մաքսային մարմնի աշխատանքային ժամի ավարտին նախորդող 4 (չորս) ժամը, ապա այդ մաքսային մարմնի աշխատանքային ժամը սկսվելու պահից 4 ժամվա ընթացքում՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի.
2. Ապրանքների նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ սույն հոդվածով նախատեսված՝ ապրանքների բացթողման ժամկետները հաշվարկվում են հետևյալ հանգամանքներից մեկի ի հայտ գալու պահից՝
    1) մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխում (լրացում)՝ պայմանով, որ մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմինն ստացել է մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում ապրանքները տեղավորելու մասին ծանուցումը, իսկ նավերով փոխադրվող ապրանքների առնչությամբ մաքսային մարմինը տրամադրել է սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային հայտարարագրում նշված ապրանքների ժամանման վայրում դրանց դատարկման թույլտվություն.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  119

2) մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմինն ստացել է մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում ապրանքները տեղավորելու մասին ծանուցում, իսկ նավերով փոխադրվող ապրանքների առնչությամբ մաքսային մարմինը տրամադրել է սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային հայտարարագրում նշված ապրանքների ժամանման վայրում դրանց դատարկման թույլտվություն՝ պայմանով, որ մաքսային մարմինը տեղեկացված է ներկայացված մաքսային հայտարարագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացակայության մասին, կամ փոփոխությունները (լրացումները) կատարվել են մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում ապրանքները տեղավորելու մասին ծանուցում ստանալուց կամ նավերով փոխադրվող ապրանքների առնչությամբ սույն Օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային հայտարարագրում նշված ժամանման վայրում դատարկման թույլտվությունն ստանալուց առաջ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկություններում.
3. Ապրանքների բացթողումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվան կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկի ի հայտ գալու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում, եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամանակի ընթացքում ի հայտ է եկել հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝
    1) մաքսային մարմինը սույն Օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերին համապատասխան պահանջել է մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր,
    (կամ) ընդունվել է որոշում այլ ձևերով մաքսային հսկողություն անցկացնելու կամ մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցներ ձեռնարկելու մասին.
    2) հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացրել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) մասին հիմնավորված դիմում՝ սույն Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.
    3) հայտարարատուն չի կատարել մաքսային մարմնի՝ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) պահանջը՝ սույն Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  119

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված՝ ապրանքների բացթողման ժամկետը կարող է երկարաձգվել այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է՝
    1) սկսված մաքսային հսկողությունը սույն Օրենսգրքով նախատեսված՝ մաքսային հսկողության ձևերի և (կամ) մաքսային հսկողության անցկացումն ապահովող միջոցների կիրառմամբ անցկացնելու կամ ավարտելու համար.
    2) սույն Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) մաքսային մարմնի պահանջը կատարելու համար.
    3) սույն Օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներին համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրելու համար.
5. Ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգվում է մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ղեկավարի (պետի) տեղակալի կամ նրանց փոխարինող անձանց թույլտվությամբ.
6. Ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում ապրանքների բացթողումը պետք է ավարտվի մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելու օրվան կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկի ի հայտ գալու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե սույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգելու դեպքում ապրանքների բացթողումը մաքսային մարմնի կողմից պետք է ավարտված լինի տարանցման հայտարարագրի գրանցման օրվան կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկի ի հայտ գալու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  119

7. Եթե մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը չի կարող ավարտին հասցվել սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետում, և սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածին համապատասխան ապրանքների բացթողումը չի կարող իրականացվել սույն Օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում, ապա ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգվում է մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ղեկավարի (պետի) տեղակալի կամ նրանց փոխարինող անձանց թույլտվությամբ՝ սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետի լրացման օրվան հաջորդող օրվանից՝ այդպիսի ստուգում անցկացնելու ժամկետով.
8. Եթե նշանակվել է մաքսային փորձաքննություն, և այն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետից երկար ժամկետ, և չի տրամադրվել սույն Օրենսգրքի 122-րդ հոդվածին համապատասխան ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը, կամ սույն Օրենսգրքի 122-րդ հոդվածին համապատասխան ապրանքների բացթողումը չի կարող իրականացվել սույն Օրենսգրքի 122-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում, ապա ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգվում է մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ղեկավարի (պետի) տեղակալի կամ նրանց փոխարինող անձանց թույլտվությամբ՝ սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետի լրացման օրվան հաջորդող օրվանից՝ մաքսային փորձաքննությունն անցկացնելու ժամկետով.
9. Սույն հոդվածի 4-8-րդ կետերին համապատասխան ապրանքների բացթողումը երկարաձգելու դեպքում մաքսային մարմինն ուղարկում է հայտարարատուին կամ մաքսային ներկայացուցչին այդ երկարաձգման մասին ծանուցում ոչ ուշ, քան թույլտվության տրամադրման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում: Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ ծանուցման մեջ նշվում են այն պատճառները, որոնց հիման վրա երկարաձգվում է ապրանքների բացթողման ժամկետը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  119

10. Հանձնաժողովի կողմից կամ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել ապրանքների բացթողման՝ սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում նշված ժամկետներից ավելի կարճ ժամկետներ.
11. Ապրանքների բացթողման ժամկետը կարող է կասեցվել սույն Օրենսգրքի 124-րդ հոդվածին և (կամ) Միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան: