FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  6

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված պետական մարմին) իրավասություններն են`
    ա) պետական ծրագրերի մշակում.
    բ) բուսական աշխարհի պետական հաշվառման կազմակերպում և իրականացում.
    գ) բուսական պաշարների օգտագործման նորմատիվների, կանոնների հաստատում.
    դ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացում.
    ե) պետական սեփականություն համարվող բուսական պաշարների օգտագործման նպատակով լիցենզիաների տրամադրում.
    զ) բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության և օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
    է) բուսական աշխարհի մոնիտորինգի կազմակերպում և իրականացում.
    ը) բուսական աշխարհի կադաստրի վարում.
    թ) բույսերի կարմիր գրքի վարման կարգի սահմանում և դրա վարում. թ.1) բուսական աշխարհի կադաստրի վարման մեթոդական ուղեցույցի հաստատում.
    ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ: