FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  57

Ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջները.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում մատակարարվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող ապրանքների (բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից հանրային ծառայությունների ենթակառուցվածքները շահագործելու և (կամ) սպասարկելու նպատակով տեղափոխվող ապրանքների, Կառավարության սահմանած ցանկում ներառված ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից տեղափոխվող հիմնական միջոցների, ինչպես նաև խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով ապրանքների և արտարժույթի) մատակարարումը կամ տեղափոխությունը պարտադիր կարգով իրականացվում է ուղեկցող փաստաթղթերով.
2. Հարկ վճարողի կողմից տեղափոխվող ապրանքն ուղեկցվում է ապրանքի տեղափոխությունը հավաստող՝ սահմանված կարգով դուրս գրված բեռնագրով, Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ ճշգրտող հարկային հաշվով կամ ճշգրտող հաշիվ վավերագրով, Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված և տեղափոխվող ապրանքի տեղափոխությունը՝
    ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից ներմուծման դեպքում՝ ապրանքի ներմուծման մաքսային հայտարարագրով.
    բ. ԵՏՄ անդամ պետություններից ցամաքային տրանսպորտով ներմուծման դեպքում՝ տարանցման հայտարարագրով, իսկ օդային տրանսպորտով ներմուծման դեպքում՝ օդային ուղու հաշվարկային փաստաթղթով.
2.1. Կառավարության սահմանած կարգով դուրս գրված (գեներացված) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը սույն հոդվածի իմաստով հանդիսանում է ուղեկցող փաստաթուղթ.
3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանք են համարվում`
    1) այն ապրանքները կամ դրանց մի մասը (ուղեկցող փաստաթղթերի համեմատությամբ քանակական ավելցուկը), որոնք փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են առանց Օրենսգրքով սահմանված համապատասխան ուղեկցող փաստաթղթի.
    2) այն ապրանքները, որոնք փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են Օրենսգրքի պահանջները չբավարարող՝ մատակարարման կամ տեղափոխման ուղեկցող փաստաթղթով.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  57

3) փաստացի մատակարարվող (այդ թվում` ձեռք բերողի կողմից տեղափոխվող) այն ապրանքները, որոնք ուղեկցվում են ապրանքների տեղափոխության համար սահմանված ուղեկցող փաստաթղթով: 4. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքները կամ դրանց մի մասը (ուղեկցող փաստաթղթերի համեմատությամբ քանակական ավելցուկը) համարվում են առանց ուղեկցող փաստաթղթի նաև այն դեպքում, երբ դրանք փաստացի մատակարարվում կամ տեղափոխվում են արդեն իսկ մատակարարված կամ տեղափոխված ապրանքների համար սահմանված կարգով դուրս գրված ուղեկցող փաստաթղթերով.
5. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի համար Օրենսգրքի պահանջները համարվում են չբավարարված, եթե այդ հաշվարկային փաստաթղթերում բացակայում են հետևյալ վավերապայմանները.
    1) ուղեկցող փաստաթղթի սերիան և համարը.
    2) ուղեկցող փաստաթղթի դուրսգրման ամսաթիվը.
    3) ապրանքի մատակարարման կամ տեղափոխության ամսաթիվը.
    4) ապրանքներ մատակարարող կամ տեղափոխող (բացառությամբ ձեռք բերողի կողմից տեղափոխման դեպքի) հարկ վճարողի՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածով պահանջվող տվյալները.
    5) առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները (փոխադրամիջոցի մակնիշը և պետական համարանիշը), որտեղից մատակարարվում կամ տեղափոխվում է ապրանքը.
    6) մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի նշանակման վայրի հասցեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքները գնորդին հանձնվում են առաքման վայրում.
    7) գործարքի առարկա հանդիսացող՝ մատակարարվող (ձեռք բերողի կողմից տեղափոխվելու դեպքում՝ տեղափոխվող) ապրանքների անվանացանկն ու քանակը, ապրանքների ընդհանուր արժեքը՝ հանրագումարով.
    8) տեղափոխվող ապրանքների անվանացանկն ու քանակը.
    9) մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի գնորդի (ստացողի)՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածով պահանջվող տվյալները, ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը.
6. Սույն հոդվածի 5-րդ մասի կիրառության իմաստով՝
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  57

1) չհասցեավորված (բնակավայրերից դուրս աշխարհագրական օբյեկտ հանդիսացող) առաքման վայրերի կամ նշանակման վայրերի դեպքում որպես նշանակման վայրի հասցե նշվում է այն վարչատարածքային միավորի անվանումը, որի տարածքում գտնվում են նշված վայրը և տվյալ վայրի ընդունված անվանումը, իսկ անվանման բացակայության դեպքում՝ այն վավերապայմանները, որոնք առավել բնութագրիչ են տվյալ վայրին.
    2) ուղեկցող հաշվարկային փաստաթղթին ներկայացվող պահանջները համարվում են բավարարված նաև այն դեպքերում, երբ ուղեկցող փաստաթղթերի վավերապայմաններում առկա են ոչ էական թերություններ (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ և բացթողումներ), պայմանով, որ առկա վավերապայմաններն, ըստ էության, հիմնավորում են սույն հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարված լինելը.
7. Առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի մասով սույն հոդվածի դրույթները չեն տարածվում հարկ վճարողի կողմից վաճառված ապրանքների վրա, երբ պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը, բացառությամբ շրջիկ առևտրի կետերի և Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքերի: Առանց ուղեկցող փաստաթղթի մատակարարվող կամ տեղափոխվող ապրանքի մասով սույն հոդվածի դրույթները տարածվում են ապրանքներ ձեռք բերող հարկ վճարողների կողմից տեղափոխվելու դեպքում տեղափոխվող ապրանքների վրա՝ անկախ ապրանքներ վաճառող հարկ վճարողի համար հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու հանգամանքից: Մ Ա Ս 2 ՀԱՏՈՒԿ ՄԱՍ