FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  154

Պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը.
1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալները պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարների և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և մայրության նպաստների հանրագումարների դրական տարբերությունը: Սույն մասով սահմանված նպաստները հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գումարներից պակասեցված են համարվում պակասեցման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ից: Սույն մասով սահմանված՝ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի գումարների մեջ ներառվում են նաև Օրենսգրքի 150-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված դեպքերում հաշվարկվող եկամտային հարկի գումարները՝ որպես եկամտի ստացման իրավունքը ձեռք բերելու հարկային տարվան հաջորդող 12-րդ ամսվա հարկման բազա.
2. Ֆիզիկական անձինք (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերով սահմանված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարները: