FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  417

Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները. Որպես մաքսային պահեստի տիրապետող գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմաններն են՝ սեփականության իրավունքով, տնտեսվարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով կառույցներ, շինություններ (շինությունների մասեր) և (կամ) բաց հրապարակներ ունենալը, որոնք նախատեսված են որպես մաքսային պահեստ օգտագործվելու համար և բավարարում են սույն Օրենսգրքի 416-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան սահմանված պահանջները: Եթե կառույցները, շինությունները (շինությունների մասերը) և (կամ) բաց հրապարակները գտնվում են վարձակալության տակ, ապա մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու մասին դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարձակալության պայմանագիրը այդ կառույցների, շինությունների (շինության մասերի) և (կամ) բաց հրապարակների մասով պետք է կնքվի առնվազն 1 տարի ժամկետով, եթե այլ բան սահմանված չէ անդամ պետությունների օրենսդրությամբ. որպես բաց տիպի մաքսային պահեստների տիրապետողներ մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձանց համար՝ ռիսկի ապահովագրության պայմանագրի առկայություն մաքսային պահեստի տիրապետողի քաղաքացիական պատասխանատվության համար, որը կարող է առաջանալ այլ անձանց՝ պահպանման տակ գտնվող ապրանքին վնաս հասցվելու կամ այլ անձանց հետ պահպանման մասին պայմանագրի այլ պայմանների խախտման հետևանքով՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող ապահովագրական գումարի չափով. մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման՝ սահմանված ժամկետում չկատարված պարտավորության բացակայությունը. անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ պահանջներին համապատասխանությունը և այլ պայմանների պահպանումը: