Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 38 Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետները. 1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով. 2. Միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված դեպքում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը. 3. Միության մաքսային օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետի և 74-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Հանձնաժողովի նախատեսած դեպքերում «Հատուկ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով պարտավորության կատարման ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ Հանձնաժողովի սահմանած դեպքերում՝ օրենքով: |