Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 212 Մաքսային մարմինները. 1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ. 2. Մաքսային մարմինները սահմանվում են վարչապետի որոշմամբ. 3. Մաքսային մարմիններն ստեղծվում, վերակազմավորվում և լուծարվում են օրենքով սահմանված կարգով. 4. Մաքսային մարմինները տեղակայվում են Կառավարության սահմանած վայրերում. 5. Կառավարությունը կարող է ստեղծել մասնագիտացված մաքսային մարմիններ, որոնց իրավասությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության օրենքով մաքսային մարմինների վրա դրված առանձին գործառույթների կամ մաքսային սահմանով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման լիազորություններով. 6. Կառավարությունը կարող է ստեղծել տարածաշրջանային մաքսային մարմիններ, որոնք գործում են Կառավարության սահմանած տարածաշրջաններում. 7. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեն կարող է սահմանել մաքսային մարմինների տեղակայման վայրերում, մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման այլ վայրերում մաքսային ենթակառուցվածքներին և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող պահանջները. 8. Մաքսային մարմինները համարվում են արժութային վերահսկողության մարմիններ և, Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան, արժութային վերահսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ. 9. Արժութային վերահսկողություն իրականացնելիս մաքսային մարմինների` սույն մասով նախատեսված գործառույթները և լիազորությունները որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով. 10. Մաքսային մարմինների կողմից արժութային վերահսկողությամբ բացահայտված՝ Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության խախտումների դեպքում խախտումներ կատարած անձինք կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |