Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 30 Փախստականի նույնականացման քարտը. 1. Փախստականի նույնականացման քարտը փախստականի անձը և Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հաստատող փաստաթուղթ է, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար. 2. Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը փախստականներին, սույն օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, տրամադրում է փախստականի նույնականացման քարտ: Մինչև 16 տարեկան փախստականին փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է երեք տարի, իսկ 16 տարին լրացած փախստականին` 10 տարի վավերականության ժամկետով. 3. Փախստականի նույնականացման քարտը պարունակում է տվյալների էլեկտրոնային պահոց` փաստաթղթի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է տվյալների պաշտպանվածությունն ապահովող` քարտին հատուկ անհատական կրիպտոգրաֆիկ բանալի, էլեկտրոնային թվային ստորագրության համար հավաստագիր և էլեկտրոնային փոստ: Փախստականի նույնականացման քարտի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստը հասանելի է ակտիվացման պահից: Նույնականացման քարտի հետ մեկտեղ էլեկտրոնային փոստի տրամադրման կարգը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերն ու կարգը սահմանում է Կառավարությունը. 4. Փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անձը ներկայացնում է` 1) դիմում. 2) անձը հաստատող լուսանկարով որևէ փաստաթուղթ (առկայության դեպքում). 3) լիազոր մարմնի կողմից տրված՝ ապաստան հայցողի անձը հաստատող վկայականը. 4) լիազոր մարմնի որոշումը տվյալ անձին փախստական ճանաչելու մասին. 5) պետական տուրքի վճարման անդորրագիր. 5. Փախստականի նույնականացման քարտը փոխանակելու համար անձը ներկայացնում է` 1) դիմում. 2) փոխանակման ենթակա փախստականի նույնականացման քարտը. 3) պետական տուրքի վճարման անդորրագիր: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 30 6. Փախստականի նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար անձը լուսանկարվում է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում: Անհատական տվյալների տեղեկատվական բազաներում անձի նույնականացումն ապահովելու նպատակով փախստականի նույնականացման քարտ ստանալիս անձը Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում հանձնում է աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները, իսկ դրանք ստանալու անհնարինության դեպքում կատարվում է համապատասխան նշում Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից վարվող անհատական տվյալների էլեկտրոնային բազայում: Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` փախստականի նույնականացման քարտ տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից. 7. Եթե փախստականի նույնականացման քարտի վրա անձի ստորագրության բացակայությունը պայմանավորված է անձի ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին փախստականի նույնականացման քարտի էլեկտրոնային պահոցում կատարվում է համապատասխան նշում. 8. Փախստականի նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ կենսաչափական տվյալները Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնում հանձնելն անհնարին լինելու դեպքում դրանք անձի գտնվելու վայրում վերցնելու դեպքերը և կարգը սահմանում է Կառավարությունը. 9. Փախստականի նույնականացման քարտի նկարագիրը սահմանում է Կառավարությունը. 10. Գործունակ անձը փախստականի նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) մասին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 30 11. Անգործունակ ճանաչված անձանց փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է նաև խնամակալ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի պատճենը: Սահմանափակ գործունակ ճանաչված անձին փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված փախստականին սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ առավել սեղմ ժամկետներում՝ գանձվող վճարի դիմաց, փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ: Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք փախստականի նույնականացման քարտ իրավունք ունեն ստանալու (փոխանակելու) նաև ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է անձի հաշմանդամության վերաբերյալ բժշկասոցիալական փորձաքննական որոշումը կամ անձի ֆունկցիոնալության գնահատման որոշումը (վարչական ակտը) կամ դրանց նոտարական կարգով վավերացված պատճենը: Սույն կետով նախատեսված դեպքերում, եթե խնամակալը կամ հոգաբարձուն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա դիմումի վրա վերջինիս ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով. 12. Մինչև 16 տարեկան երեխային փախստականի նույնականացման քարտ տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով. 13. Փախստականի նույնականացման քարտը տրամադրվում է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ դիմումը ներկայացնող անձի ցանկությամբ՝ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Կառավարության որոշմամբ. 14. Փախստականի նույնականացման քարտը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: |