Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 42 Պարտապանի մասին տվյալներ ստանալը. 1. Հարկադիր կատարողը համապատասխան գրանցող մարմիններից ստանում է պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա և նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ նախկին) նույնականացնող, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի անձնական և այլ տվյալներ. 2. Հարկադիր կատարողը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով նախատեսված օպերատորից կամ ծառայություններ մատուցողից ստանում է պարտապանի կոնտակտային տվյալներ պարտապանի հետ հաղորդակցության, ինչպես նաև այդ կոնտակտային տվյալների միջոցով պարտապանի գույքի կազմը պարզելու նպատակով. 3. Հարկադիր կատարողը սույն հոդվածով նախատեսված տվյալները ստանում է Կառավարության սահմանած կարգով՝ այդ կարգում անվանապես նշված գրանցող մարմիններից և պարտապանի կոնտրագենտներից։ |