FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  344

Դատարանի կողմից հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով.
1. Դատարանը քննում է հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումն այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, և կայացնում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից մեկը, եթե՝
    1) դիմումին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ կազմակերպությունը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից.
    2) առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում, որով տվյալ գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն ամբողջությամբ մերժվել է կամ մասնակի չեղյալ է ճանաչվել, և հարկադիր կատարումը հայցվում է չեղյալ չճանաչված մասի համար.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ապացույց կարող է հանդիսանալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տված գրությունն այն մասին, որ տվյալ կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: