Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 25 Հիմնադրամի տնօրենը. 1. Հիմնադրամի տնօրենը Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարում իրականացնող բարձրագույն պաշտոնատար անձն է. 2. Հիմնադրամի տնօրենին նշանակում է Խորհուրդը. 3. Տնօրենի իրավասությունները սահմանվում են սույն օրենքով և Հիմնադրամի կանոնադրությամբ. 4. Հիմնադրամի տնօրենը՝ 1) ապահովում է Հիմնադրամի բնականոն գործունեությունը. 2) առանց լիազորագրի հանդես է գալիս Հիմնադրամի անունից. 3) տալիս է լիազորագրեր. 4) Հիմնադրամի անունից կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային. 5) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հիմնադրամի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ. 6) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի գործառնական և վարչական ծախսերի սահմանաչափը. 7) իրականացնում է Հիմնադրամի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ: |