FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  1

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները` արտակարգ իրավիճակի վայր` տարածք, օբյեկտ, ուր առաջացել է արտակարգ իրավիճակը. փրկարար՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախապատրաստված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված ֆիզիկական անձ. փրկարար ուժեր՝ փրկարարական աշխատանքներ կատարելու համար նախատեսված, համապատասխան փրկարարական միջոցներով հագեցված, մասնագիտացված փրկարարներով համալրված կազմավորումներ. փրկարարական կազմավորումներ` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման նպատակով պետական կառավարման մարմինների, համայնքների և կազմակերպությունների կազմում ստեղծված մշտական պատրաստության ստորաբաժանումներ, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ՝ համալրված փրկարարներով, փրկարարների գործունեությունն ապահովող անձանցով և փրկարարական միջոցներով. փրկարարական միջոցներ՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կատարման ու դրանց ղեկավարման համար նախապատրաստված տեխնիկական, գիտատեխնիկական միջոցներ և մտավոր գործունեության արդյունքներ, գույք, հանդերձանք, նյութեր, սարքավորումներ: