FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  44

Կարգապահական հանձնաժողովը.
1. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված կոպիտ խախտումները քննության են առնվում լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովի կողմից.
2. Լիազոր մարմնի կարգապահական հանձնաժողովը սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերով իրականացնում է ծառայողական քննություն.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերով իրականացված ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունն իրավասու ստորաբաժանման կողմից ներկայացվում են կարգապահական հանձնաժողով.
4. Կարգապահական հանձնաժողովը կաշկանդված չէ ծառայողական քննության նյութերով և կարող է ծառայողական քննություն իրականացնող անձից սեփական նախաձեռնությամբ պահանջել լրացուցիչ փաստական տվյալներ, ինչպես նաև կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ կրկին լսել այլ անձանց, հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության ծառայողի լրացուցիչ ներկայացրած փաստական տվյալները.
5. Ծառայողական քննության մասնակիցներին կրկին լսելու համար կարող են հրավիրել կարգապահական հանձնաժողով.
6. Կարգապահական հանձնաժողովի կողմից կայացվող որոշումները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում.
7. Կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը: