Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 367 Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջները խախտելով անզգուշությամբ վնաս պատճառելը. 1. Արդյունաբերական, գյուղատնտեսական, քաղաքաշինական, գիտական կամ այլ նշանակության օբյեկտները նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, շահագործման հանձնելու, շահագործելու կամ շահագործումից հանելու ընթացքում շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության պահանջն իրավասու անձի կողմից խախտելը, եթե դրա հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, կամ անզգուշությամբ առաջացել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության կամ շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: |