Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցումը մերժելու հիմքերը. 1. Որպես աշխարհագրական նշում` չեն գրանցվում և չեն պահպանվում այն անվանումները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի պայմանները կամ համապատասխան դեպքերում՝ նույն հոդվածի 3-րդ մասի պայմանները. 2. Որպես ծագման տեղանուն` չեն կարող գրանցվել և չեն պահպանվում այն անվանումները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի պայմանները, կամ համապատասխան դեպքերում՝ նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պայմանները. 3. Որպես երաշխավորված ավանդական արտադրանք` չեն կարող գրանցվել և չեն պահպանվում այն արտադրանքի անվանումները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 9-րդ հոդվածի պայմանները. 4. Որպես աշխարհագրական նշում` ծագման տեղանուն կամ երաշխավորված ավանդական արտադրանք չեն կարող գրանցվել և չեն պահպանվում այն անվանումները, որոնք՝ 1) դարձել են ապրանքի համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում. 2) հակասում են հասարակական կարգին, մարդասիրության կամ բարոյականության սկզբունքներին, ինչպես նաև անհարիր են ազգային կամ հոգևոր արժեքներին. 5. Անվանումը չի կարող գրանցվել որպես աշխարհագրական նշում կամ ծագման տեղանուն, եթե՝ 1) որևէ ապրանքային նշանի համբավի ու ճանաչված լինելու, ինչպես նաև դրա տևական օգտագործման պատճառով գրանցումը կարող է մոլորության մեջ գցել սպառողին ապրանքի իսկության հարցում. 2) շփոթություն է առաջացնում բույսի տեսակի, սորտի կամ կենդանու ցեղատեսակի օմոնիմիկ (նույնանուն, համանուն) անվանման հետ համադրելի արտադրանքի հարցում, եթե աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտի ներկայացման թվականի դրությամբ բույսի տեսակը կամ կենդանու ցեղատեսակը եղել է առևտրային արտադրության առարկա, որի հետևանքով վտանգ է առաջանում, որ սպառողը կարող է գրանցված անվանումը կրող արտադրանքը շփոթել բույսի տեսակի կամ կենդանու ցեղատեսակի հետ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 6. Պահպանվող անվանմանն օմոնիմիկ կամ մասնակի օմոնիմիկ անվանման գրանցումը մերժվում է, եթե հաշվի առնելով տեղական և ավանդական կիրառումը, ինչպես նաև շփոթելու փաստացի վտանգը, սպառողի մոտ թյուր տպավորություն կարող է ստեղծվել, որ ապրանքը ծագում է այլ տարածքից, եթե նույնիսկ տվյալ անվանումը ճիշտ է այն տարածքի, տեղանքի կամ բնակավայրի համար, որտեղից ծագում է տվյալ անվանմամբ պահպանվող արտադրանքը. 7. Որպես երաշխավորված ավանդական արտադրանք` չի կարող գրանցվել արտադրանքը, որի յուրահատկությունը պայմանավորված է իր ծագմամբ կամ աշխարհագրական վայրով։ Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման մեջ աշխարհագրական վայրերի անվանումներ կարող են օգտագործվել, եթե դա չի վնասում մտավոր սեփականության ավելի վաղ այլ իրավունքներին, մասնավորապես ապրանքային նշանների, պահպանվող աշխարհագրական նշումների և ծագման տեղանունների նկատմամբ իրավունքներին։ |