Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 158.2 Պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը կամ պատժից ազատելը. 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածով նախատեսված դեպքերում դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը կամ դրա չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու կամ դատապարտյալին պատիժը կրելուց ազատելու հարցը դատարանը քննում է դատախազի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ դատապարտյալի միջնորդության հիման վրա դատական վարույթ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին և պատիժ կատարող մարմնին կամ հիմնարկին. 2. Հարցի քննությանը պարտադիր մասնակցում են` 1) դատախազը. 2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի. 3) պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը. 3. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի լիազոր ներկայացուցիչը, տուժողի օրինական ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար. 4. Հարցի քննության համար անհրաժեշտ նյութերն իր տրամադրության տակ ունենալուց հետո դատարանը որոշում է կայացնում` 1) դատապարտյալի նկատմամբ նշանակված հիմնական կամ լրացուցիչ պատիժը կամ դրա չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին կամ 2) դատապարտյալին հիմնական կամ լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու մասին կամ 3) միջնորդությունը մերժելու մասին. 5. Դատարանի որոշումը սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին և պատիժ կատարող մարմին կամ հիմնարկ։ |