FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  77

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ.
1. Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար համայնքի ավագանին ստեղծում է մրցութային հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետներ և ավագանու անդամներ: Համայնքի ավագանին մրցութային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար և արձանագրող.
1.1. Անտառները և անտառային հողերը օգտագործման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների (բնապահպանական հողերի) հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրում է շրջակա միջավայրի ոլորտի լիազոր մարմինը՝ կառավարության սահմանած կարգով.
2. Մրցութային հանձնաժողովները սահմանում են մրցույթի պայմաններ, որոնք պետք է ներառեն`
    1) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը.
    2) հողամասի չափը և վարձակալության և (կամ) կառուցապատման ժամկետները.
    3) հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը.
    4) օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը.
    5) հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը.
    6) գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները.
    7) բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները: Մրցութային հանձնաժողովը կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ: Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով համայնքի ղեկավարը սահմանում է մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ: