Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 76 Հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը. 1. Ֆիզիկական անձ պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով. 2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վայրի հասցեն նշված չլինելու, ինչպես նաև պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատասխանողի որևէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պատասխանողի հասցեն որոշելու անհնարինության դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեով, իսկ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ նույնականացման քարտ ունեցող պատասխանողի դեպքում՝ նաև նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով. 4. Բնակության վերջին հայտնի վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալներով. 5. Իրավաբանական անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեով. 6. Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հասցեով։ |