FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  320

Ապացույցների թույլատրելիության հարցի քննարկումը.
1. Սույն օրենսգրքի 319-րդ հոդվածով սահմանված կարգով հետազոտման ենթակա ապացույցների ծավալը սահմանելուց հետո դատարանը կողմերի համապատասխան միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում և լուծում է ապացույցի թույլատրելիության հարցը.
2. Ապացույցի թույլատրելիության հարցը քննարկելիս դրա բովանդակային հետազոտում չի իրականացվում: Եթե ապացույցի թույլատրելիության որոշումը պահանջում է տվյալ կամ մեկ այլ ապացույցի բովանդակային հետազոտում, ապա ապացույցն անթույլատրելի ճանաչելու հարցի լուծումը հետաձգվում է և հիմնական դատալսումների ընթացքում իրականացվում է սույն օրենսգրքի 335-րդ հոդվածով սահմանված կարգով.
3. Դատարանն ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին կայացնում է որոշում.
4. Անթույլատրելի ապացույցը հանվում է հետազոտման ենթակա ապացույցների ցանկից, սակայն այն շարունակվում է պահվել քրեական գործում: