FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  23

Ընկերության ղեկավարների նկատմամբ պահանջները.
1. Ընկերության ղեկավար կարող է լինել ցանկացած գործունակ անձ, որը՝
    1) համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշներին.
    2) դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չվերացված դատվածություն.
2.1) ներառված չէ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.
    3) դատավճռով զրկված չէ ֆինանսական, ապահովագրական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.
    4) ճանաչված չէ սնանկ և չունի չմարված (չներված) պարտավորություններ.
    5) կամ որի հետ փոխկապակցված անձն անցյալում չի կատարել այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպես Ընկերության ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել Ընկերության գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել Ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը.
    6) որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում.
2. Ընկերության խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ Ընկերության գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաև այլ Ընկերության խորհրդի նախագահ կամ անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ այն դեպքերի, երբ երկու Ընկերություններից մեկը մյուսի դուստր կամ մայր ընկերությունն է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  23

3. Ընկերության գործադիր տնօրենը, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը, տնօրինության անդամները, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը կամ անդամները չեն կարող միևնույն Ընկերությունում զբաղեցնել այլ պաշտոն կամ այլ Ընկերությունում լինել ղեկավար կամ այլ աշխատակից: Բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքներից, սույն մասում նշված անձինք կարող են վճարովի այլ աշխատանք կատարել միայն խորհրդի համաձայնությամբ.
4. Պատասխանատու ակտուարը տվյալ Ընկերությունում կամ այլ ֆինանսական կազմակերպությունում, բացի ակտուարի պաշտոնից, չի կարող զբաղեցնել այլ պաշտոն: Ընկերությունում պատասխանատու ակտուար աշխատող անձն այլ Ընկերությունում պատասխանատու ակտուարի գործառույթներ կարող է իրականացնել միայն այն Ընկերության խորհրդի համաձայնության առկայության դեպքում, որում (որոնցում) նա հանդիսանում է պատասխանատու ակտուար: