FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  25

Աուդիտորի որակավորումը.
1. Աուդիտորի որակավորումը (այսուհետ՝ նաև որակավորում) սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված պահանջները բավարարող՝ աուդիտորի որակավորում ստանալու համար մասնագիտացված կառույցին դիմած ֆիզիկական անձի՝ (այսուհետ` դիմող) սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները բավարարելու հավաստումն է.
2. Որակավորումը տալիս է մասնագիտացված կառույցը: Որակավորումը տրվում է այն դիմողին, որը միաժամանակ՝
    1) հանձնել է որակավորման քննությունները.
    2) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի բարձրագույն կրթություն.
    3) որակավորումն ստանալու համար դիմում ներկայացնելու պահին ունի աուդիտորական ծառայության իրականացման կամ հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման հետ կապված առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, ընդ որում, առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձը՝ աուդիտորական ծառայության իրականացմանը վերաբերող: Աշխատանքային փորձին վերաբերող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ.
3. Որակավորման քննությունների ծրագիրը (ներառյալ՝ քննական առարկաների կազմը) և քննությունների անցկացման կարգը հաստատում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Որակավորման քննությունները կազմակերպում և անցկացնում է մասնագիտացված կառույցը.
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջը համարվում է բավարարված դիմողի կողմից քննական բոլոր առարկաների գծով քննությունները հանձնելու դեպքում: Մասնագիտացված կառույցի սահմանած և Հանրային վերահսկողության խորհրդի հետ համաձայնեցված՝ որակավորման քննություններից ազատման կարգի համաձայն՝ դիմողը կարող է ազատվել որոշակի առարկաների գծով քննություններ հանձնելուց.
5. Որակավորում չտալու վերաբերյալ որոշում կայացվում է այն դեպքում, երբ դիմողը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  25

6. Աուդիտորը պարտավոր է, որակավորումն ստանալու տարվան հաջորդող տարվանից սկսած, անցնել շարունակական մասնագիտական զարգացում, որի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: Շարունակական մասնագիտական զարգացման տևողությունը յուրաքանչյուր օրացուցային տարվա համար չպետք է պակաս լինի 20 ժամից, իսկ յուրաքանչյուր երկու հաջորդական տարիների համար՝ 80 ժամից.
7. Սույն հոդվածի համաձայն որակավորում ստացած դիմողին մասնագիտացված կառույցը տալիս է որակավորման վկայական: Որակավորման վկայականի ձևը և տրման կարգը սահմանում է մասնագիտացված կառույցը՝ համաձայնեցնելով Հանրային վերահսկողության խորհրդի հետ: