FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  487

Երաշխիքային ժամկետի հաշվարկը.
1. Երաշխիքային ժամկետն սկսվում է ապրանքը գնորդին հանձնելու պահից (հոդված 474), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով.
2. Եթե գնորդը, վաճառողից կախված հանգամանքներով, զրկված է պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետ ունեցող ապրանքն օգտագործելու հնարավորությունից, երաշխիքային ժամկետն սկսվում է վաճառողի կողմից համապատասխան հանգամանքները վերացնելուց հետո: Երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակով, որի ընթացքում ապրանքը չի կարող օգտագործվել դրանում հայտնաբերված թերությունների պատճառով` վաճառողին, սույն օրենսգրքի 499 հոդվածով սահմանված կարգով, ապրանքի թերությունների մասին ծանուցելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
3. Կոմպլեկտավորող տարրերի երաշխիքային ժամկետը համարվում է հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետին հավասար և սկսվում է հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի հետ միաժամանակ, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով.
4. Ապրանքի (կոմպլեկտավորող տարրի) փոխարեն, որում երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվել են թերություններ (հոդված 492), գնորդին հանձնված այլ ապրանքի (կոմպլեկտավորող տարրի) նկատմամբ սահմանվում է նույն տևողությամբ երաշխիքային ժամկետ, ինչը սահմանված էր փոխարինվածի համար, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: