Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 743 Շինարարությունը նյութերով և սարքավորումներով ապահովելը. 1. Շինարարությունը նյութերով` ներառյալ կոնստրուկցիաներով կամ սարքավորումներով, ապահովելու պարտականությունը կրում է կապալառուն, եթե շինարարական կապալի պայմանագրով նախատեսված չէ, որ ամբողջ շինարարությունը կամ դրա որոշակի մասն ապահովում է պատվիրատուն. 2. Կողմը, որի պարտականության մեջ է մտնում շինարարության ապահովումը, պատասխանատվություն է կրում իր տրամադրած նյութերը կամ սարքավորումները` առանց կատարվելիք աշխատանքի որակի վատթարացման, օգտագործելու անհնարինության համար, եթե չի ապացուցում, որ դրանք օգտագործելու անհնարինությունն առաջացել է այնպիսի հանգամանքներից, որոնց համար պատասխանատու է մյուս կողմը. 3. Առանց կատարվելիք աշխատանքի որակի վատթարացման` պատվիրատուի տրամադրած նյութերը և սարքավորումներն օգտագործելու անհնարինության ու պատվիրատուի կողմից դրանց փոխարինումը մերժելու դեպքում կապալառուն իրավունք ունի հրաժարվել շինարարական կապալի պայմանագրից ու պատվիրատուից պահանջել վճարելու պայմանագրի գնի` կատարված աշխատանքին համարժեք մասը: |