FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Հսկվող ապրանքների արտահանման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման հիմքերը.
1. Սույն օրենքով սահմանված կարգով հսկվող ապրանքների արտահանումը և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումն իրականացվում են լիազոր մարմնի տրամադրած մեկանգամյա, անհատական, ընդհանուր թույլտվությունների հիման վրա.
2. Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձին և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու մեկ հսկվող ապրանքի արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում մեկ վերջնական օգտագործողի: Մեկանգամյա թույլտվությունը տրամադրվում է մեկ տարի ժամկետով: Մեկանգամյա թույլտվության հիման վրա անձը կարող է իրականացնել արտահանման կամ փոխանցման միայն մեկ գործողություն.
3. Անհատական թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու հսկվող ապրանքի արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում մեկ վերջնական օգտագործողի: Անհատական թույլտվությունը տրամադրվում է հինգ տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով` առանց արտահանման կամ փոխանցման գործողությունների, ինչպես նաև առանց արտահանվող կամ փոխանցվող ապրանքների քանակի սահմանափակման.
4. Ընդհանուր թույլտվությունը տրամադրվում է սույն օրենքով սահմանված կարգով դիմում ներկայացրած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը և իրավունք է տալիս վերջինիս իրականացնելու ապրանքային դիրքերով առանձնացված հսկվող ապրանքների արտահանում կամ հսկվող ոչ նյութական արժեքի փոխանցում հայտարարված մի քանի վերջնական օգտագործողների: Ընդհանուր թույլտվությունը տրամադրվում է հինգ տարի ժամկետով, իսկ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցումը հավաստող պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարուց պակաս լինելու դեպքում՝ պայմանագրի գործողության ժամկետով` առանց արտահանման կամ փոխանցման գործողությունների, ինչպես նաև առանց արտահանվող կամ փոխանցվող ապրանքների քանակի սահմանափակման:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

5. Թույլտվությունների հիման վրա արտահանում և (կամ) փոխանցում իրականացնելու իրավունք ստացած անձը պարտավոր է արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը, հաշիվ-ապրանքագիրը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը պահպանել հինգ տարի ժամկետով: Սույն պահանջը չի տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքից մշտական բնակության մեկնող անձանց վրա: Արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ցանկը և դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթը չպահպանելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով.
6. Անհատական և ընդհանուր թույլտվությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով.
7. Թույլտվությունների հիման վրա արտահանման կամ փոխանցման գործողությունը կատարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, մաքսային մարմինները լիազոր մարմին են ներկայացնում տեղեկատվություն արտահանված ապրանքների և (կամ) փոխանցված արժեքների ծածկագրերի, քանակի, արտահանողի անվանման, գտնվելու վայրի, իսկ կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի համար` նաև պետական գրանցման կամ պետական հաշվառման համարի, ստացող երկրի, արտահանված ապրանքը և (կամ) փոխանցված արժեքն ստացողի (օտարերկրյա հիմնարկի, կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը և գտնվելու վայրը կամ օտարերկրյա ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը) վերաբերյալ: