FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  28

Ճարտարապետական ստեղծագործությունների նկատմամբ իրավունքների առանձնահատկությունները.
1. Հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող կամ այդպիսի օբյեկտ պարունակող շենքի կամ շինության սեփականատերն առանց հեղինակի թույլտվության կարող է օրենքով սահմանված կարգով փոփոխություն կատարել շենքի կամ շինության մեջ, վերակառուցել կամ քանդել դա, եթե տվյալ շենքի կամ շինության կառուցման կամ ձեռքբերման պայմանագրով (փաստաթղթերով) այլ բան նախատեսված չէ (բացառություն են կազմում որպես պատմամշակութային անշարժ հուշարձան, պետության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված կարգով պահպանվող համալիրները, շենքերը, շինությունները, քանդակները, զարդաքանդակները, նախշերը և որմնանկարները).
2. Ճարտարապետության, քաղաքաշինության, այգեպուրակային արվեստի ստեղծագործության հեղինակներն առաջնահերթ իրավունք ունեն մասնակցելու դրանց գործնական իրականացմանը, ինչպես նաև սույն հոդվածի առաջին մասով նախատեսված փոփոխությունների կատարմանը, եթե հեղինակային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։