Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 81 Պահանջների բավարարման հերթականությունը. 1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց համարվող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից` արտահերթ: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց համարվող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ. 2. Կառավարչի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ. 1) առաջին հերթին` լուծարային հանձնաժողովի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում` լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները. 2) երկրորդ հերթին` ֆոնդի կառավարման և սույն օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայությունների մատուցման պայմանագրերից բխող պահանջները. 3) երրորդ հերթին` առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հերթերում չընդգրկված պահանջները. 4) չորրորդ հերթին` պետական բյուջեի և համայնքային բյուջեների նկատմամբ կառավարչի պարտավորությունները. 5) հինգերորդ հերթին` ստորադաս փոխառություններից բխող պահանջները. 6) վեցերորդ հերթին` կառավարչի մասնակիցների, ինչպես նաև կառավարչի կամ դրա մասնակցի հետ փոխկապակցված անձանց պահանջները. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված` կառավարչի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդ, երրորդ և հինգերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում կառավարչի մասնակիցները, ինչպես նաև կառավարչի կամ դրա մասնակցի հետ փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ կառավարչի պարտավորությունները բավարարվում են վեցերորդ հերթին. 4. Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ: Միևնույն հերթի պարտատերերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 81 5. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև կառավարչի լուծարային հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային հանձնաժողովի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը` մինչև որոշման կայացումը. 6. Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո. 7. Եթե պահանջ ներկայացրած և լուծարային հանձնաժողովի հաշվառած պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում են ի պահ. 8. Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային հանձնաժողովն առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակում է տեղեկություններ տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում հրապարակվելու հաջորդ օրվանից. 9. Սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրացուցային օրից պակաս լինել: Պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևէ հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 81 10. Լուծարային հանձնաժողովի մերժած պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված: |