FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  68

Արգելված գործողությունները.
1. Ներդրումային ծառայություններ մատուցող անձին արգելվում է՝
    1) հաճախորդին գործարք կնքելու խորհուրդ տալ՝ նախապես իմանալով, որ տվյալ գործարքի կնքումը չի բխում հաճախորդի շահերից, կամ տվյալ գործարքը կնքվում է սույն օրենքի իմաստով գնային չարաշահումների նպատակով.
    2) իր հաշվին կնքել արժեթղթերով գործարքներ այնպիսի գնով, որն առավել բարենպաստ է միևնույն արժեթղթերով գործարքներ կնքելու՝ հաճախորդի կողմից տրված հանձնարարականում նշված գնի նկատմամբ՝ մինչև նշված արժեթղթերի գծով հաճախորդների կողմից տրված բոլոր այդպիսի հանձնարարականների կատարումը, ինչպես նաև իր հաշվին կնքել գործարքներ, եթե ներդրումային ծառայություններ մատուցող անձը տեղյակ է, որ հաճախորդը մտադիր է տալ նույնպիսի բնույթի գործարքներ կնքելու հանձնարարական, կամ եթե դրանք կարող են որևէ այլ կերպ վնաս պատճառել ներդրողին.
2. Ներդրումային ծառայություններ մատուցող անձին, նրա ղեկավարներին և աշխատակիցներին, արժեթղթերով գործարքների հանձնարարականներ կատարող այլ անձանց, արժեթղթերի շուկայում վերլուծություններ իրականացնող կամ ներդրումային առաջարկություններ կազմող և (կամ) տարածող անձանց արգելվում է սույն օրենքի իմաստով շուկայի չարաշահումներ իրականացնելը: