Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24.1 Կառավարչի հաշվառումը և նրան հաշվառումից հանելը. 1. Անձը որպես կառավարիչ հաշվառման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն է ներկայացնում սնանկության գործով կառավարչի որակավորման վկայականի և անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը ներառող դիմում, որին կից ներկայացվում են կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունը հավաստող փաստաթուղթը, սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը և այդ պատճենը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակելու վերաբերյալ գրավոր թույլտվությունը, ինչպես նաև հաշվառման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Անձը չի կարող հաշվառվել որպես կառավարիչ, եթե լրացել է նրա 63 տարին. 2. Որպես կառավարիչ հաշվառվելիս անձը կարող է նշել այն սպասարկման տարածքը (մարզը, Երևան քաղաքը) կամ տարածքները, որոնցում ցանկանում է գործունեություն ծավալել, իսկ սպասարկման տարածք չնշելու դեպքում կառավարչի սպասարկման տարածք է համարվում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը. 3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հաշվառված կառավարիչների ցանկը, կառավարիչների սպասարկման տարածքների վերաբերյալ տեղեկությունները և յուրաքանչյուր կառավարչի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության ապահովագրական պայմանագրի կամ վկայագրի պատճենը հրապարակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում. 4. Կառավարչի հաշվառված լինելու պահանջը դատարանը ստուգում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքի միջոցով. 5. Կառավարիչը հանվում է հաշվառումից իր դիմումի համաձայն, ինչպես նաև որակավորումը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքերում. 6. Կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշումն ուղարկվում է կառավարչին այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում. 7. Կառավարչին հաշվառումից հանելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում. 8. Կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով: |