FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

ՕՐԵՆՔում օԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները. հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ` աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել սույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ. աճուրդ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին. մրցույթ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ. հրապարակային սակարկությունների առաջարկող կամ առաջարկող` գույքի սեփականատեր կամ գույքային իրավունքների տիրապետող, որն անմիջականորեն չի կազմակերպում հրապարակային սակարկությունների անցկացումը. հրապարակային սակարկությունների կազմակերպիչ կամ կազմակերպիչ` աճուրդ (մրցույթ) անցկացնող գույքի սեփականատեր, գույքային իրավունքների տիրապետող, ինչպես նաև պայմանագրով կամ օրենքով հրապարակային սակարկություններ կազմակերպելու լիազորություններով օժտված անձ կամ մարմին. աճուրդի (մրցույթի) կանոնակարգ` հրապարակային սակարկությունների կազմակերպչի սահմանած փաստաթուղթ, որում նախատեսվում են սույն օրենքի համապատասխան կազմակերպչի կողմից սահմանման ենթակա դրույթներ. հրապարակային սակարկությունների մասնակիցներ կամ մասնակիցներ` սույն օրենքով սահմանված կարգով նախավճար վճարած և հրապարակային սակարկությունների միջոցով համապատասխան պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած անձինք. աճուրդի (մրցույթի) պայմաններ` օրենքին համապատասխան աճուրդ (մրցույթ) առաջարկողի և (կամ) կազմակերպչի կողմից նախատեսված սակարկություններով կնքվող պայմանագրի էական պայմանների համալիր. լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, սույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին: Լոտը կարող է լինել կատարման ենթակա աշխատանք կամ մատուցման ենթակա ծառայություն. աճուրդավար` անձ, որն անմիջականորեն վարում է աճուրդը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  2

մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին. գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել սակարկության կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով. գնման գին` աճուրդում հաղթող ճանաչված մասնակցի ներկայացրած վերջին ամենաբարձր գնային հայտ. աճուրդի (մրցույթի) ծախսեր` աճուրդի (մրցույթի) կազմակերպչի կատարած ծախսերը` կապված աճուրդի (մրցույթի) կազմակերպման ու անցկացման հետ: