FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  8

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու կարգը.
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու նախաձեռնության իրավունք ունեն`
    1) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը.
    2) Կառավարությունը.
    3) ընտրական իրավունք ունեցող առնվազն 200 000 քաղաքացի.
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նախագիծը ներկայացվում է Ազգային ժողով, որը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով երկամսյա ժամկետում քննարկում է նախագիծը և այն ներկայացնում Սահմանադրական դատարան` նախագծի սահմանադրականությունը որոշելու հարցով.
3. Սահմանադրական դատարանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի որոշման կայացումից հետո` 15-օրյա ժամկետում, որոշում է ընդունում նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.
4. Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում նախագիծը հանվում է շրջանառությունից: