Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և իր կողմից կառավարվող ֆոնդի մասին տեղեկատվությունը և դրա հրապարակումը. 1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկությունները պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրի համար. 2. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է մշտապես ունենալ գործող ինտերնետային կայք և այդ կայքում առնվազն հայերենով հրապարակել իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ առնվազն հետևյալ տեղեկությունները. 1) ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և տարեկան հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացությունը. 2) կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների կազմի և կառուցվածքի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն. 3) եկամտաբերության վերաբերյալ տեղեկատվություն. 4) շահութաբաժիններ վճարելու վերաբերյալ որոշումների մասին տեղեկատվություն, ինչպես նաև կենսաթոշակային ֆոնդի կառավարչի շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող ակտերի պատճենները` դրանց առկայության դեպքում. 5) կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց մասին տեղեկատվություն` նրանց անունը (անվանումը), կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալում նրանց ունեցած մասնակցության չափը. 6) կառավարչի տնօրենների խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը և ամսաթիվը, կենսագրությունը): Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել սույն մասի 1-6-րդ կետերում նշված, ինչպես նաև այլ տեղեկությունների (բացառությամբ օրենքով սահմանված առևտրային կամ այլ գաղտնիք կամ ծառայողական տեղեկատվություն կազմող տեղեկությունների) հրապարակման ձևը, կարգը (այդ թվում` հրապարակման միջոցները) և պարբերականությունը. 3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց ինտերնետային կայքում կամ հասարակության համար հասանելի այլ ձևով հրապարակել օրական կտրվածքով թարմացված տեղեկություններ` իրենց կողմից առաջարկվող կենսաթոշակային ֆոնդերի մասին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 25 4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ֆինանսական տարվա ավարտից հետո` մինչև մայիսի 1-ը, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի տարեկան ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը. 5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն իրավունք չունի իր գովազդում, հրապարակային օֆերտայում կամ իր անունից արված որևէ հայտարարության մեջ օգտագործելու ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի վերաբերյալ արված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության կամ տարընթերցման տեղիք տալ տվյալ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի մասին. 6. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների եկամտաբերության հաշվարկի մեթոդաբանությունը և եկամտաբերության մասին տեղեկատվության ներկայացման չափանիշները սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի հետ. 7. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից սույն հոդվածի համաձայն հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն հավաստի և ամբողջական: |