Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 1 Մաքսային կարգավորումը Եվրասիական տնտեսական միությունում. 1. Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) իրականացվում է միասնական մաքսային կարգավորում, որը ներառում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս դրանց գտնվելու և օգտագործման կարգի ու պայմանների, Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման, Միության մաքսային տարածքից դրանց մեկնման, ապրանքների ժամանակավոր պահպանման, դրանց մաքսային հայտարարագրման ու բացթողման հետ կապված մաքսային գործառնությունների, այլ մաքսային գործառնությունների կատարման կարգի, մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման ու մաքսային հսկողության անցկացման կարգի սահմանումը, ինչպես նաև մաքսային մարմինների և Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքներ իրականացնող անձանց միջև իրավազոր հարաբերությունների կանոնակարգումը. 2. Միությունում մաքսային կարգավորումն իրականացվում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին՝ ներառյալ սույն Օրենսգիրքը, և Միության իրավունքի մաս կազմող ակտերին (այսուհետ՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրեր ու ակտեր) համապատասխան, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր). 3. Միությունում մաքսային կարգավորումը հիմնվում է Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման ժամանակ անձանց իրավահավասարության, մաքսային գործառնությունների կատարման հստակության, պարզության ու հետևողականության, մաքսային կարգավորման ոլորտում միջազգային պայմանագրերի ու ակտերի մշակման և կիրառման հրապարակայնության և միջազգային իրավունքի նորմերի հետ դրանց ներդաշնակեցման սկզբունքների, ինչպես նաև մաքսային մարմինների գործունեության ընթացքում մաքսային հսկողության ժամանակակից մեթոդների կիրառման ու տեղեկատվական տեխնոլոգիաների առավելագույն օգտագործման վրա: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 1 4. Սույն Օրենսգրքի և մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի միջև հակասություններ ծագելու դեպքում կիրառվում են սույն Օրենսգրքի դրույթները. 5. Մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով ու ակտերով չկարգավորված մաքսային իրավահարաբերությունները, մինչև այդպիսի միջազգային պայմանագրերով ու ակտերով համապատասխան իրավահարաբերությունների կարգավորումը, կարգավորվում են Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ)՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ: |