FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ

article  7

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հայաստանի Հանրապետությունում բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են`
    ա) պետական ծրագրերի մշակմանը մասնակցություն և իր իրավասության սահմաններում դրանց իրականացում.
    բ) բնության հատուկ պահպանվող տարածքների (պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ), ինչպես նաև բուսաբանական այգիների և դենդրոպարկերի պահպանության աջակցություն.
    գ) անտառների և անտառտնկարկների պահպանությանը և օգտագործմանն աջակցություն.
    դ) բուսական աշխարհի պաշտպանության և վերարտադրության նպատակով միջոցառումների իրականացում` համաձայնեցնելով այդ բնագավառում լիազորված մարմնի հետ.
    ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ: