Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 155 Պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարի հաշվարկման կարգը. 1. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով հարկային գործակալներին պետական բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է որպես այդ ժամանակաշրջանին վերաբերող հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարների և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փաստացի վճարված` «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության նպաստների և մայրության նպաստների հանրագումարների բացասական տարբերություն: |