FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  418

Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը.
1. Մաքսային պահեստի տիրապետողին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու հիմքերը հետևյալն են՝
    1) մաքսային պահեստի տիրապետողի կողմից սույն Օրենսգրքի 419-րդ հոդվածի երկրորդից ութերորդ և տասներորդ պարբերություններով նախատեսված պարտականությունները չկատարելը.
    2) մաքսային պահեստի տիրապետողի դիմումը՝ իրեն մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու մասին.
    3) մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի լուծարումը.
    4) մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի.
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հիմքեր մաքսային պահեստի տիրապետողին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրից հանելու համար: