FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  32

Ուսանողների ուսման վարձը և կրթաթոշակը.
1. ՄՈՒՀ-երը կրթական ծառայություններ մատուցելու համար կարող են սահմանել ըստ կրթական ծրագրի յուրաքանչյուր մակարդակի որակավորման (ուղղվածության) ուսման վարձը և որոշել դրա չափը, որը ենթակա չէ փոփոխման ամբողջ ուսումնառության ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, կամ եթե փոփոխությունը բարենպաստ է ուսանողի համար.
2. Ուսանողի կարգավիճակը վերականգնած ուսանողի ուսման վարձի չափը սահմանվում է տվյալ ուսումնական տարվա համար սահմանված չափով, բացառությամբ սույն օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքերի, և ուսանողի հետ կնքվում է նոր պայմանագիր.
3. Պետության կողմից կրթաթոշակը տրամադրվում է Կառավարության հաստատած տեղերի քանակին, չափանիշներին, չափին և կարգին համապատասխան՝ ուսանողի ակադեմիական առաջադիմության, գործնական աշխատանքային ուսուցման ընթացքում ձեռք բերած արդյունքների, հետազոտական աշխատանքների, մասնագիտական նվաճումների, հասարակական ակտիվության, սոցիալական, առողջական վիճակի ու օրենքով սահմանված այլ հիմքերով, ինչպես նաև ուսանողի կեցության, տրանսպորտային ծախսերի, սննդի և օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։ Կրթաթոշակ ստացող ուսանողը ուսումնական տարվա արդյունքներով կարող է ենթարկվել փոխատեղման.
4. Պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող որակավորումներով կամ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի կամ նպատակային ուսուցման այլ հիմքերով ընդունված ուսանողներին կրթաթոշակը տրամադրվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերից անկախ.
5. Պետական բյուջեից ֆինանսավորում չեն կարող ստանալ այն անձինք, որոնք՝
    1) զուգահեռ ուսումնառում են այլ կրթական ծրագրի մակարդակով կամ որակավորմամբ, եթե նրանք այդ կրթական ծրագրի կրեդիտների կեսից ավելին ձեռք են բերել պետական բյուջեի միջոցներով, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի.
    2) միաժամանակ ուսումնառում են նույն կրթական մակարդակի երկու որակավորման կրթական ծրագրով և դրանցից մեկի ուսումնառության համար պետական բյուջեի միջոցներից ստանում են ֆինանսավորում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  32

3) ուսումնառում են Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա ՄՈՒՀ-երի մասնաճյուղերում, բացառությամբ միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերի.
    4) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի են, սակայն ՄՈՒՀ են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված կարգով.
6. Արգելվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսումնառությունը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ ծառայությունների մատուցման համար գանձել հավելյալ վճարներ.
7. Արգելվում է ՄՈՒՀ-երի վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ՄՈՒՀ-ում ուսումնառող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար: Սույն մասում նշված արտակարգ իրավիճակի առկայությունը հավաստում է արտաքին քաղաքականության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը.
8. ՄՈՒՀ-ը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը և բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցել ուսման վարձը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով.
9. ՄՈՒՀ-ն ուսանողներին կարող է տրամադրել կրթաթոշակներ և ուսանողական ֆինանսական խրախուսում, ինչպես նաև կարող է սահմանել ուսման վարձի վճարման պարբերականությունը: