Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 43 Պարտապանի անունից և նրա փոխարեն գործելը. 1. Կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման նպատակով հարկադիր կատարողն իրավասու է հանդես գալու և ողջամիտ ծավալով գործելու պարտապանի անունից և նրա փոխարեն, այդ թվում՝ այլ անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում, պարտապանի անունից կատարելու իրավական և փաստական հետևանքներ առաջացնող գործողություններ, կնքելու գործարքներ, իրականացնելու գործարքների կատարմանն ուղղված գործողություններ, ներկայացնելու դիմումներ, հայտարարություններ և այլ փաստաթղթեր, ներառյալ պարտապանի իրավունքների գրանցման (հաշվառման) նպատակով կատարելու վճարումներ, իրականացնելու շինարարական (քանդման) և այլ աշխատանքներ կամ կազմակերպելու այդպիսի գործողությունների կատարումը՝ ներգրավելով կատարողական վարույթին օժանդակող անձանց. 2. Հարկադիր կատարողն իրավասու է իրականացնելու սույն հոդվածով նախատեսված գործողությունները, եթե` 1) տվյալ գործողությունները կատարելու պարտապանի պարտականությունը սահմանված է կատարման ենթակա ակտով, կամ դրանց իրականացումն անմիջականորեն անհրաժեշտ է կատարման ենթակա ակտով սահմանված պարտավորության կատարման կամ պարտապանին պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու համար, 2) օրենքով, կատարման ենթակա ակտով կամ հարկադիր կատարողի սահմանած ժամկետում պարտապանը դրանք չի կատարել. 3. Սույն հոդվածով նախատեսված գործողություններն իրականացնելիս հարկադիր կատարողն օրենքի ուժով գործում է որպես պարտապանի ներկայացուցիչ, իսկ այլ անձինք պարտավոր են այդ գործողություններին տալ այն նույն նշանակությունը, որը կտային, եթե դրանք կատարեր անձամբ պարտապանը. 4. Սույն հոդվածով սահմանված կարգով հարկադիր կատարողը չի կարող կատարել այն գործողությունները, որոնք իրենց բնույթով կարող են կատարվել միայն պարտապանի անձնական մասնակցությամբ, ինչպես նաև պարտապան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հանրային լիազորություններից բխող գործողությունները. 5. Հարկադիր կատարողի՝ սույն հոդվածի հիման վրա իրականացված գործողությունների կատարման ծախսերը հատուցվում են պարտապանի հաշվին՝ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված չափերով և կարգով։ |