Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 20 Օրենքի ուժի մեջ մտնելը. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը. 2. Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում գործող տեխնիկական պայմանները որպես ստանդարտացման փաստաթուղթ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է փոխարինվեն ազգային ստանդարտներով կամ կազմակերպության ստանդարտներով կամ ուժը կորցրած ճանաչվեն: Մինչև համապատասխան ազգային ստանդարտների ընդունումը կազմակերպությունների տեխնիկական պայմանները ենթակա են փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում` համաձայն գործող ստանդարտացման կանոնների և ուղեցույցների. 2.1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին և «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին. 3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքը: 2012 թ. մարտի 5 Երևան ՀՕ-21-Ն |