Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 Լիազոր մարմնի լիազորությունները. 1. Լիազոր մարմինը` 1) իրականացնում է կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն` օրենքով սահմանված դեպքերում և կարգով. 2) իրականացնում է կերի (այդ թվում` գենետիկորեն ձևափոխված կերի) և կերային հավելումների ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման և իրացման գործընթացների նկատմամբ պետական վերահսկողություն. 3) իրականացնում է կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների կողմից կատարվող գործողությունների գրանցում և տվյալների բազայի վարում. 4) տալիս է կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերի արտադրության և շրջանառության փուլում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության եզրակացություն. 5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ (գործողություններ): |