FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելը.
1. Առաջին ատյանի դատարանն անձի դիմումով կարող է կիրառել հայցի նախնական ապահովման միջոցներ, որոնք ուղղված են դիմողի կողմից հարուցվելիք հայցի ապահովմանը.
2. Հայցի նախնական ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է սույն գլխով սահմանված կանոններով՝ սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 137.1-ին հոդվածով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ.
3. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է դիմողի հաշվառման (գտնվելու) վայրի դատարան.
4. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումում նշվում են`
    1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.
    2) դիմողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը.
    3) պարտապանի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն.
    4) հարուցվելիք հայցի առարկան, որի կապակցությամբ պետք է կիրառվի հայցի նախնական ապահովում.
    5) տվյալ պահին հայցադիմում ներկայացնելու անհնարինության մասին հիմնավորումներ.
    6) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
5. Հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումին կցվում են՝
    1) դիմողի անձը կամ պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթի պատճենը.
    2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը.
    3) դիմումում որպես պարտապան նշված անձի նկատմամբ դիմողի պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերը.
    4) տվյալ պահին հայցադիմում ներկայացնելու անհնարինության վերաբերյալ ապացույցներ.
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

5) հարուցվելիք հայցի հայցագնի, իսկ ոչ դրամական պահանջների դեպքում՝ նվազագույն աշխատավարձի առնվազն 500-ապատիկի չափով պարտապանի հնարավոր վնասների հատուցումն ապահովող գումարը դատարանի դեպոզիտ վճարելու փաստը հավաստող փաստաթուղթ.
6. Դատարանը հայցի նախնական ապահովման միջոց կիրառելու մասին դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում.
7. Դատարանը որոշում է կայացնում դիմումը վերադարձնելու մասին, եթե այն չի բավարարում սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի պահանջները, կամ դատարանը մերժում է պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը: Դիմումը վերադարձնելու մասին որոշումը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է դիմողին.
7.1. Մինչև դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելը խոչընդոտ չէ հայցի նախնական ապահովման միջոցների կիրառման համար: Մինչև դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հայցի նախնական ապահովման միջոցների կիրառման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքի 137.1-ին հոդվածով.
8. Այն դեպքերում, երբ օրենքով կամ կողմերի միջև կնքված պայմանագրով նախատեսված է մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճը կարգավորելու արտադատական կարգ, բացառությամբ մինչև դատարան դիմելը օրենքով պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքի, դիմողը պարտավոր է՝
    1) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում կատարել վեճն արտադատական կարգով կարգավորելուն ուղղված օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործողությունները.
    2) վեճն արտադատական կարգով լուծելու համար օրենքով կամ պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմումում նշված պահանջով հայցադիմում ներկայացնել դատարան:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  137

9. Սույն հոդվածի 8-րդ մասով չնախատեսված դեպքում հայցադիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում՝ սկսած այն օրվանից, երբ դիմողն ստացել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը.
10. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դիմողը պարտավոր է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառած դատարանին ներկայացնել սահմանված ժամկետում համապատասխան գործողությունները կատարելու փաստը հաստատող ապացույցներ.
11. Դատարանը շահագրգիռ անձի դիմումի հիման վրա եռօրյա ժամկետում վերացնում է հայցի նախնական ապահովման միջոցներն այն դեպքերում, երբ՝
    1) դիմողը սահմանված ժամկետում չի ներկայացնում վեճն արտադատական կարգով կարգավորելուն ուղղված օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործողությունները կատարելու փաստը հաստատող ապացույցներ.
    2) դիմողը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ներկայացնում հայցադիմում ընդդեմ պարտապանի՝ դիմումում նշված պահանջով.
    3) պարտապանը ներկայացնում է դիմողի պահանջը կատարելու փաստը հաստատող գրավոր ապացույցներ.
12. Հայցի նախնական ապահովման միջոցները վերացնելու մասին որոշումն ուղարկվում է դիմողին և այլ շահագրգիռ անձանց ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրը: Հայցի նախնական ապահովման միջոցները վերացնելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ.
13. Դիմողի կողմից սահմանված ժամկետում հայցադիմում ներկայացվելու դեպքում կիրառված հայցի նախնական ապահովման միջոցները գործում են որպես հայցի ապահովման միջոցներ.
14. Հայցի նախնական ապահովման մեկ միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով, ձևափոխումը, ինչպես նաև հայցի հակընդդեմ ապահովումն իրականացվում են համապատասխան միջնորդությունը ներկայացվելու օրվանից 10‑օրյա ժամկետում՝ սույն գլխով սահմանված կարգով: