Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 29 Գնագցող և (կամ) լրավճարված ներմուծումների և նման ապրանքի ներքին շուկայում գործող գների վրա դրանց ազդեցության ուսումնասիրությունը. 1. Գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ծավալներն ուսումնասիրելիս հաշվի է առնվում գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման զգալի աճի առկայությունն ինչպես բացարձակ իմաստով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ներքին արտադրության կամ սպառման նկատմամբ հարաբերական իմաստով. 2. Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում գործող գների վրա գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ազդեցությունն ուսումնասիրելիս հաշվի է առնվում՝ 1) գնագցող և (կամ) լրավճարված ներմուծմամբ տեղի է ունեցել արդյոք գնի զգալի իջեցում՝ համեմատած ներքին արտադրության նման ապրանքի գնի հետ, կամ՝ 2) գնագցող և (կամ) լրավճարված ներմուծման ճնշմամբ արդյոք զգալիորեն իջել են ներքին շուկայում գործող գները, կամ այդ ճնշմամբ զգալիորեն կանգնեցվել է արդյոք գների աճը, որը տեղի կունենար այդպիսի ներմուծման բացակայության դեպքում. 3. Սույն հոդվածում նշված գործոններից ոչ մեկն ինքնին չի կարող վճռական լինել եզրակացության հանգելու համար: |