FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  59

Քաղաքապետի լիազորությունները հողօգտագործման բնագավառում.
1. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
    1) կազմակերպում է ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները.
    2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված հիմքով հայցադիմում է ներկայացնում դատարան՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով.
2. Հողօգտագործման բնագավառում քաղաքապետն իրականացնում է հետևյալ պատվիրակված լիազորությունները.
    2) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական տարածքում գտնվող հողերի ընթացիկ հաշվառումը, ցամաքային տարածքի ծածկույթի ընթացիկ դասակարգումը, կազմում է Երևանի հողային հաշվեկշիռը.
    3) իր լիազորությունների շրջանակում տիրապետում և օգտագործում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականության հողերը.
    4) սահմանված կարգով ապահովում է Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունը: