FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  80

Հայցադիմումի ընդունումը մերժելը.
1. Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
    1) հայցը ենթակա չէ դատարանում քննության.
    2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
    3) այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
    4) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը.
    5) սույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար.
    6) լրացել են հայցադիմում ներկայացնելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է.
    7) առկա է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը.
2. Անձը գործի հարուցումը մերժելուց հետո չի կարող նույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերի.
3. Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է հայցվորին, պատասխանողին, իսկ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են հայցվորին.
4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը: