FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  325

Ապացույցների հետազոտման ընդհանուր կանոնները.
1. Ապացույցները հետազոտվում են նախնական դատալսումներում սահմանված հերթականությամբ և հաջորդականությամբ.
2. Կողմն իրավունք ունի իր ներկայացրած և հետազոտման ենթակա ապացույցների ցանկում ընդգրկված իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները կամ արտավարութային փաստաթղթերը հետազոտման ներկայացնելու սահմանված հաջորդականությունից ավելի շուտ` հարցաքննության ընթացքում.
3. Կողմն իրավունք ունի հետազոտման ենթակա ապացույցների ցանկում ընդգրկված իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները կամ արտավարութային փաստաթղթերը առանց հետազոտման ներկայացնելու հարցաքննվողին` դրա վերաբերյալ տալով հարցեր.
4. Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի ապացույցների հետազոտման ընթացքում դատարանին միջնորդել սահմանափակելու իր ներկայացրած ապացույցների հետագա հետազոտումը: Դատարանը մերժում է միջնորդությունը, եթե գտնում է, որ դա կարող է կասկածի տակ դնել վարույթի արդարացիությունը: