FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14.2

Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները.
1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց շրջանակը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով կամ այլ իրավական ակտերով: Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար: ՊՄԳ ընթացակարգով կարող են նախատեսվել հայտատուների՝ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը (իրավական որակավորումը) և դրա հավաստման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված պահանջներ.
2. Հայտատուն պետք է համապատասխանի ՊՄԳ պայմանագրի նախագծով նախատեսվող պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ և որակավորման հարցմամբ սահմանված որակավորման հետևյալ չափանիշներին.
    1) մասնագիտական փորձառություն.
    2) տեխնիկական կարողություններ և փորձառություն.
    3) ֆինանսական և տնտեսական կարողություններ.
3. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված չեն կարող սահմանվել այնպիսի չափանիշներ, որոնք`
    1) նախատեսված չեն սույն հոդվածով.
    2) խտրական են և անհիմն կերպով սահմանափակում են մրցակցությունը.
    3) ուղղակիորեն չեն բխում ՊՄԳ պայմանագրով նախատեսվող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից.
4. Որակավորման հարցմամբ սահմանվում են հայտատուի` մասնավոր գործընկերոջ ընտրության տվյալ ընթացակարգի որակավորման համար անհրաժեշտ չափանիշները, կարգը և որակավորման համար անհրաժեշտ փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները.
5. Արգելվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին փոխկապակցված իրավաբանական անձանց միաժամանակյա մասնակցությունը, բացառությամբ կոնսորցիումով մասնակցելու դեպքերի: Սույն մասի իմաստով՝ փոխկապակցված են համարվում երկու և ավելի անձինք, եթե՝
    1) նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների)՝ ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  14.2

2) նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների) տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.
    3) նրանցից մեկը հսկում է մյուսին, կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում, կամ նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու կամ դրանք կանխորոշելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի.
    4) նրանք տվյալ դեպքում գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
6. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը սահմանվում է ՊՄԳ ընթացակարգով: