FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Դիմումի մերժումը, թույլտվության գործողության կասեցումը և դադարեցումը.
1. Դիմումի մերժման հիմքերն են՝
    1) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը թերի են.
    2) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են.
    3) արտահանման կամ փոխանցման նախատեսվող գործողությունների և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև հակասությունների առկայությունը.
2. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և փաստաթղթերը թերի լինելու դեպքում պատշաճ կերպով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` երեք աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու լիազոր մարմնի մատնանշած թերությունները: Լիազոր մարմնի կողմից դիմումի քննարկման ընթացքը կասեցվում է մինչև դիմում ներկայացրած անձի կողմից փաստաթղթերի թերությունների վերացումը: Թույլտվություն ստանալու դիմումը սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված հիմքերով մերժվելու կամ դիմում ներկայացրած անձի կողմից ներկայացված փաստաթղթերի թերությունները սույն մասով սահմանված ժամկետում չվերացնելու դեպքում լիազոր մարմինը դիմումի մերժման մասին որոշումը կայացնելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով տեղեկացնում է դիմում ներկայացրած անձին` նշելով մերժման հիմքերը.
3. Լիազոր մարմնի կողմից թույլտվության գործողությունը կասեցվում է, եթե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնց պայմաններում հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև կարող են ծագել հակասություններ: Թույլտվության գործողության կասեցման, ինչպես նաև կասեցման վերացման մասին որոշում ընդունելուց հետո լիազոր մարմինն այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով տեղեկացնում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին: Թույլտվության կասեցումը չի կարող տևել 30 օրացուցային օրից ավելի: Նշված ժամկետը լրանալուց հետո լիազոր մարմնի կողմից թույլտվության դադարեցման մասին ծանուցում չստանալու դեպքում արտահանող կամ փոխանցող սուբյեկտը իրավունք է ստանում շարունակելու արտահանման կամ փոխանցման գործողությունները.
4. Լիազոր մարմինը թույլտվության գործողությունը դադարեցնում է`
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀՀ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

1) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի դիմումի հիման վրա.
    2) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի լուծարման կամ մահվան դեպքում.
    3) եթե պարզվել է, որ թույլտվությունն ստանալիս անձը ներկայացրել է կեղծ կամ թերի փաստաթղթեր.
    4) եթե կասեցման հիմք համարվող հանգամանքների ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման և սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակների միջև առկա են հակասություններ.
    5) արտահանող կամ փոխանցող սուբյեկտի կողմից շրջանառության հսկողության բնագավառը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում.
5. Սույն հոդվածով սահմանված թույլտվության կասեցումը կամ դադարեցումը ուժի մեջ մտնելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը պատշաճ կերպով տեղեկացնում է արտահանող կամ փոխանցող սուբյեկտին թույլտվության կասեցման կամ դադարեցման մասին` նշելով համապատասխան հիմքերը: