FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների տարածքում գտնվող անձանց իրավունքները սահմանափակելը.
1. Ֆիզիկական պաշտպանության ապահովման նպատակով` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, ինչպես նաև միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների տարածքում գտնվող անձնակազմը, գործուղված անձինք, այցելուները, ինչպես նաև նրանց անձնական իրերն ու տրանսպորտային միջոցները ենթակա են հատուկ միջոցների կիրառմամբ ստուգման` ռազմամթերքի, զենքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, ահաբեկչական գործողությունների համար պիտանի այլ իրերի հայտնաբերման նպատակով.
2. Արգելվում է առանց համապատասխան թույլտվության մուտք գործել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների շուրջ ստեղծված արգելագոտիներն ու անցակետերը, կատարել ճարտարագիտական ու տեխնիկական պաշտպանական համակարգերի ու միջոցների տեսանկարահանում, կինոնկարահանում և ֆոտոնկարահանում: