FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գույքը, կառավարման մարմինները.
1. Անդամների (հիմնադիրների) կողմից կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը հանդիսանում է նրա սեփականությունը: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները պարբերական վճարներ են կատարում անդամության համար։ Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունն անդամավճարի կամ իր անդամներից գանձվող ցանկացած այլ վճարի չափը սահմանում է` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ և ներկայացնելով վճարի չափի սահմանումը հիմնավորող համապատասխան հաշվարկներ, եթե միանվագ վճարի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը, իսկ պարբերական վճարի դեպքում ամսական վճարի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մերժում է այն, եթե հիմնավորված չէ առաջարկվող չափով վճարի սահմանումը.
2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան կամ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների երկու երրորդը: Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերով` բոլոր անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով: Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են`
    ա) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրության, կանոնների, կարգերի ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը.
    բ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամին անդամությունից զրկելը.
    գ) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի, վերահսկիչ ծառայության անդամների և ղեկավարի ընտրությունը և նրանց լիազորությունների դադարեցումը.
    դ) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

ե) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ հարցեր.
    զ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարի չափը սահմանելը.
3. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդն ընտրում կամ նշանակում է գործադիր մարմին, իրականացնում է կանոնադրությամբ և ժողովի որոշումներով իրեն վերապահված այլ լիազորություններ: Դիտորդ խորհրդի անդամների քանակը և գործունեության կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Դիտորդ խորհրդի իրավասության հարցերը չեն կարող փոխանցվել գործադիր մարմիններին: Դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ (ղեկավար), կարգապահական հանձնաժողովի անդամ (ղեկավար).
4. Գործադիր տնօրենը կամ վարչությունը և վարչության ղեկավարը կազմակերպում են ինքնակարգավորվող կազմակերպության աշխատանքները և հաշվետու են դիտորդ խորհրդին: Գործադիր մարմնի իրավասությունները սահմանվում են ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ: Գործադիր տնօրենը, վարչության անդամը կամ ղեկավարը պետք է ունենա պետական լիազոր մարմնի կողմից տրված որակավորման վկայական, սակայն չի կարող միաժամանակ լինել կարգապահական հանձնաժողովի անդամ.
5. Կարգապահական հանձնաժողովը սույն օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայության դեպքում կառավարչի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ և կիրառում կարգապահական տույժեր: Կարգապահական հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի անդամ, գործադիր տնօրեն կամ վարչության անդամ կամ գործադիր մարմնի աշխատակից: